19:04  ,  29 օգոստոսի, 2016

Դիեգո Մարադոնային բերման են ենթարկել կեղծ անձնագրի համար

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնային կեղծ անձնագրի համար բերման են ենթարկել Բուենոս Այրեսի օդանավակայանում, հաղորդում է Clarin-ը:

55-ամյա Մարադոնան ընկերուհու հետ փորձել է նստել Դուբայի չվերթի ինքնաթիռ, սակայն ոստիկանությունը թույլ չտվել լեգենդար ֆուտբոլիստին հեռանալ երկրից:

Աշխարհի չեմպիոնը հայտարարել է, որ ոստիկանության գործողությունները իշխանության պատասխանն է իր քաղաքական դիրքորոշման դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում