20:42  ,  29 օգոստոսի, 2016

Մոուրինյոն ու Ռեդնապը՝ Մխիթարյանի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոյն գոհ է «Հալ Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության երրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղից, հաղորդում է Daily Star-ը:

«Գոհ եմ Մխիթարյանի խաղից: Նա գերազանց իրեն դրսեւորեց եւ մեծ ներդրում ունեցավ թիմի հաղթանակում: Ես դեռ կապացուցեմ աշխարհին, թե ինչ հրաշալի խաղացողի եմ ձեռք բերել»,- ասել է Մոուրինյոն:

27-ամյա հայ ֆուտբոլիստին գովել է նաեւ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Ջեյմի Ռեդնապը:

«Բոլոր ծափահարությունները բաժին հասան Ռեշֆորդին, սակայն ինձ տպավորեց Հենրիխ Մխիթարյանի դրվագային դերակատարությունն այդ խաղում»,- նշել է Ռեդնապը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Ռեշֆորդի միակ գոլի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս