18:10  ,  29 օգոստոսի, 2016

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Հալ Սիթիի» դեմ Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության երրորդ տուրի խաղում:

60-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Մխիթարյանը կատարել է 25 փոխանցում՝ 88 տոկոս ճշգրտությամբ: 27-ամյա ֆուտբոլիստը երկուական հարված է կատարել դարպասին եւ դարպասի ուղղությամբ: Նա երկու անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, մեկ անգամ խլել է գնդակը: Մխիթարյանը կանոնները չի խախտել, նրա դեմ խախտում են թույլ տվել երկու անգամ:

Մխիթարյանը ստացել է 6.92 գնահատական: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձ գնահատականը Դեյլի Բլինդինն է՝ 7.87:

Հիշեցնենք, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է ավելացված ժամանակում Ռեշֆորդի խփած գոլի շնորհիվ՝ 1:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում