13:14  ,  29 օգոստոսի, 2016

Մոուրինյոն լրացուցիչ հանգիստ կտա Իբրահիմովիչին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին կտա մի քանի օր ավելի հանգստանալու հնարավորություն:

«Եթե դու 34 տարեկան ես, առանց հանգստի չես կարող: Մրցաշրջանում 70 խաղ անցկացնել չի ստացվի: Հավաքական չհրավիրված ֆուտբոլիստներին ես կտամ 2 օր հանգիստ, իսկ Զլատանին՝ որքան պետք է:

Նա անցկացնում է ամեն խաղն ու ամեն րոպեն: Մենք խաղացել ենք 4 հանդիպում, եւ նա խաղադաշտում անցկացրել է 360 րոպե: Մեծ տղային հասնում է չորս օր հանգիստ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության մեկնարկային 3 տուրերում Իբրահիմովիչը խփել է 3 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում