12:15  ,  29 օգոստոսի, 2016

Ալեքսանդր Կարապետյանը դուբլի հեղինակ է դարձել 17 րոպեում

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության չորրորդ տուրում «Վիկտորիա Ռոսպորտը» մրցակցի խաղադաշտում 3:2 հաշվով հաղթել է «Կաերջենգին»: Խաղի բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել է 28-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որն աչքի է ընկել 11-րդ եւ 28-րդ րոպեներին:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի Սերբիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Կարապետյանը նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում, բայց վերջին շրջանում չի հրավիրվում ազգային թիմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում