16:15  ,  29 օգոստոսի, 2016

Ջոկովիչ. Այժմ հասել եմ հնարավորություններիս գագաթնակետին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Նյու Յորքում օգոստոսի 29-ին կմեկնարկելիք թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունից առաջ գնահատել է իր մարզավիճակը:

«Վստահությունս բարձր մակարդակի վրա է: Հուսով եմ, որ կխուսափեմ վնասվածքներից եւ կկարողանամ խաղալ այնպես, ինչպես ցանկանում եմ: «Մեծ սաղավարի» մրցաշարերը պատմականորեն շատ արժեքավոր են ցանկացած խաղացողի համար: Հենց այդ մրցաշարերում եմ ցանկանում ցուցադրել իմ առավելագույնը:

Հպարտ եմ, որ եզակի հաջողություններ ունեմ «Մեծ սաղավարի» մրցաշարերում: Ես 29 տարեկան եմ եւ կարծում եմ, որ այժմ հասել եմ իմ հնարավորությունների գագաթնակետին: Կփորձեմ հնարավորինս երկար պահպանել այդ մարզավիճակը»,- սերբ թենիսիստի խոսքը մեջբերում է Tennis World-ը:

Հիշեցնենք, որ Ջոկովիչը US Open-ի գործող հաղթողն է, իսկ առաջին շրջանում օգոստոսի 29-ին կմրցի լեհ Եժի Յանովիչի հետ: Այս մրցաշրջանում հա հաղթել է նաեւ Australian Open-ում եւ «Ռոլան Գարոսում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս