15:10  ,  29 օգոստոսի, 2016

Ֆելաինին գոլը տոնելիս օգնել է առաջին շարքում նստած կնոջը (ֆոտո)

Ուշագրավ դրվագ է տեղի ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Հալ Սիթիի» միջեւ Անգլիայի առաջնության երրորդ տուրի խաղի վերջնամասում:

Ավելացված ժամանակում, երբ անգլիացի 18-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խփել է մանչեսթերցիների հաղթական գոլը, Ժոզե Մոուրինյոյի թիմի ֆուտբոլիստները շտապել են գոլը տոնել երկրպագուների հետ: Խմբակային գրկախառնության ժամանակ բարդ իրավիճակում է հայտնվել մի կին երկրպագու, որին օգել է բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:

Հիշեցնենք, որ «Հալ Սիթիի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին՝ թողնելով լավ տպավորություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում