11:45  ,  29 օգոստոսի, 2016

Սպալետին Դե Ռոսիին զրկել է «Ռոմայի» ավագի թեւկապից

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին իտալացի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիին զրկել է թիմի ավագի թեւկապից: Իտալացի մասնագետը նման որոշում է կայացրել Դե Ռոսիի՝ պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում ստացած կարմիր քարտի պատճառով:

«Դա բարդ իրավիճակ էր Դե Ռոսիի համար, սակայն նա հասկացավ: Նախ որոշմանս մասին հայտնեցի նրան, հետո՝ ամբողջ թիմին: Յուրաքանչյուր խաղացող պետք է հասկանա, որ սխալների համար պետք է պատասխան տալ»,- Սպալետիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

«Կալյարիի» դեմ Իտալիայի առաջնության երկրորդ տուրի խաղում (2:2) «Ռոմայի» ավագի պարտականությունները կատարել է Ալեսանդրո Ֆլորենցին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում