11:22  ,  29 օգոստոսի, 2016

Ալկասերը բուժզննում է անցել «Բարսելոնայում»

«Վալենսիայի» իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:

Mundo Deportivo-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել կատալոնական ակումբում: Սպասվում է, որ «Բարսելոնան» Ալկասերի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկա ժամերին: Իսպանական մամուլի համաձայն՝ հարձակվողի տրանսֆերը կազմելու է 30 միլիոն եվրո:

Իսպանիայի նախորդ առաջնությունում Ալկասերը մասնակցել է 34 խաղի՝ խփելով 13 գոլ: Նա 2004-ից է «Վալենսիայի» համակարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս