10:40  ,  29 օգոստոսի, 2016

Ռոբենը «զայրացրել» է «Բավարիայի» երկրպագուներին (ֆոտո)

Մյունխենի «Բավարիայի» երկրպագուները դժգոհ են հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենից, գրում է Sport1.de-ն:

Բանն այն է, որ հոլանդացի ֆուտբոլիստի որդին մարզվում է նույն քաղաքը ներկայացնող «Մյունխեն-1860» թիմի ակադեմիայում: «Բավարիայի» երկրպագուներն իրենց դժգոհությունը հայտնել են Բրեմենի «Վերդերի» դեմ Գերմանիայի առաջնության առաջին տուրի խաղում, որում ցուցադրել են հետեւյալ գրությամբ պաստառ. «Արյեն, Մյունխենում կա միայն մեկ ակումբ»: Այդ հանդիպմանը Ռոբենը հետեւում էր տրիբունայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում