09:33  ,  29 օգոստոսի, 2016

«Բարսելոնայում» 100 հաղթանակ տարած Լուիս Էնրիկե. Այստեղ խաղալը շատ բարդ է

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ բարդ հաղթանակը Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում: Դա իսպանացի մասնագետի 100-րդ հաղթանակն էր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում, որը նա զբաղեցնում է 2014-ից եւ անցկացրել է 126 հանդիպում:

«Մեր դեմ խաղում էր հրաշալի թիմ, եւ մենք կարող էինք բոլոր հարցերի պատասխանները տալ ավելի շուտ: Այստեղ խաղալը շատ բարդ է, այնպես որ գոհ ենք վերադառնում տուն: Այս 3 միավորը մեծ արժեք ունի: Երկրորդ խաղակեսում բաց ֆուտբոլ էր, եւ մրցակիցն ունեցավ պահեր, բայց վերջնական հաշիվը ուժ կտա մեզ: Այժմ բոլորը ցանկանում են խաղալ, իսկ ոմանք էլ դեռ վերականգնվում են: Մենք ունենք հիանալի թիմ, որը պատրաստ է պայքարի»,- մարզիչի խոսքը մեջբերում է As-ը:

Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի գոլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթել էր նվազագույն հաշվով եւ ունի 6 միավոր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում