10:07  ,  29 օգոստոսի, 2016

Մեկնարկում է US Open-ը

Նյու Յորքում օգոստոսի 29-ին կմեկնարկի թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը:

Աշխարհի առաջին ռակետ, US Open-ի գործող հաղթող Նովակ Ջոկովիչը կմեկնարկի մրցաշարի առաջին օրը՝ մրցելով լեհ Եժի Յանովիչի հետ:

Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա Կարեն Խաչանովը օգոստոսի 30-ին  ուժերը կչափի իտալացի Թոմաս Ֆաբիանոյի հետ:

«Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշարը կավարտվի սեպտեմբրի 11-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 46 300 000 դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում