09:05  ,  29 օգոստոսի, 2016

«Բարսելոնայի» դարպասապահի ռեկորդը

«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի խաղում կատարել է 46 ճիշտ փոխանցում, ինչը Պրիմերայում ռեկորդային ցուցանիշ է դարպասապահների շրջանում, հաղորդում է AS-ը:

Բիլբաոյում կայացած խաղում Տեր Շտեգենը կատարել է 54 փոխանցում՝ 85 տոկոս ճշգրտությամբ: Իսպանիայի առաջնությունում դարպասապահների շրջանում ճիշտ փոխանցումների նախորդ ռեկորդը սահմանվել էր 2005/06 մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Աթլետիկին» հաղթել էր նվազագույն հաշվով: Միակ գոլը խփել էր խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում