00:07  ,  29 օգոստոսի, 2016

«Բարսելոնան» հաղթեց Բիլբաոյում, սակայն առաջատարը «Լաս Պալմասն» է

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում երկրի չեմպիոն «Բարսելոնան» Բիլբաոյում հյուրընկալվեց «Աթլետիկին» եւ ծանր պայքարում հաղթանակ տարավ Իվան Ռակիտիչի միակ գոլի շնորհիվ՝ 1:0:

«Բարսելոնան» ունի 6 միավոր եւ երկրորդ տեղում է: Առաջատարը «Լաս Պալմասն» է, որը երկու հաղթանակից հետո առաջին տեղը զբաղեցնում է գոլերի տարբերության շնորհիվ: 6 միավոր ունի նաեւ Մադրիդի «Ռեալը» եւ երրորդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Աթլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա»՝ 0:1

Իվան Ռակիտիչ, 21

«Լաս Պալմաս» - «Գրանադա»՝ 5:1

Նաբիլ Էլ-Զհար, 23, 69, Կեւին-Պրինս Բոատենգ, 51, Խերոնիմո Մոմո, 72, Սերխիո Արաուժոն, 85 - Ժերեմի Բոգա, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում