21:58  ,  28 օգոստոսի, 2016

Սերխիո Ագուերոյին սպառնում է որակազրկում (ֆոտո)

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին սպառնում է երեք հանդիպման որակազրկում Անգլիայի առաջնության երրորդ տուրի խաղում «Վեստ Հեմ Յունայթեդի» պաշտպան Ուինսթոն Ռիդին արմունկով հարվածելու համար, հաղորդում է telegraph-ը:  Հանդիպման գլխավոր մրցավար Անդրե Մարիները խախտումը չի նկատել:

Եթե Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան քննարկի դրվագը եւ որակազրկի Ագուերոյին, ապա նա չի կարողանա օգնել կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հաջորդ տուրի խաղում:

Հիշեցնենք, որ երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Վեստ Հեմին» հաղթել է 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում