19:00  ,  28 օգոստոսի, 2016

«Բանանցը» հաղթեց եւ երրորդն է

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրի վերջին խաղում «Բանանցը» հյուրընկալեց «Գանձասար-Կապանին» եւ առավելության հասավ 4:1 հաշվով:

«Բանանցը» վաստակել է 6 միավոր եւ երրորդ տեղում է: Առաջատարը Գյումրիի «Շիրակն» է՝ 10 միավոր: Երեւանի «Ալաշկերտը» 8 միավորով երկրորդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Բանանց» - «Գանձասար-Կապան»՝ 4:1

Զավեն Բադոյան, 5, Վարդգես Սաթումյան, 24, Լաերսիո, 61, 11մ, Ացամազ Բուրաեւ, 67 - Լուբամբո Մուսոնդա, 66

Հեռացում՝ Ալեքսանդր Պետրոսյան («Գանձասար-Կապան»), 58

Օգոստոսի 27

«Արարատ» - «Փյունիկ»՝ 0:0

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 2:2

Գագիկ Դաղբաշյան (ինքնագոլ) 16, Վիուլեն Այվազյան, 45 - Իրակլի Կվեկվեսկիրի, 47, Ալեքսանդր Տասիչ, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս