17:59  ,  28 օգոստոսի, 2016

Նիկո Ռոսբերգը՝ Բելգիայի Մեծ մրցանակի հաղթող

Ֆորմուլա-1-ի Բելգիայի Մեծ մրցանակն ավարտվեց «Մերսեդեսի» գերմանացի մրցարշավորդ Նիկո Ռոսբերգի հաղթանակով: Երկրորդ տեղը գրավեց ավստրալացի Դանիել Ռիկիարդոն «Ռեդ Բուլից»: Եռյակը եզրափակեց «Մերսեդեսի» բրիտանացի ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնը, որը պահպանեց առաջին տեղն ընդհանուր հաշվարկում՝ 217 միավոր:

«Ռենոյի» դանիացի ավտոարշավորդ Քեւին Մագնուսենի վթարի հետեւանքով մրցարշավը կարմիր դրոշներով ընդհատվել էր արգելապատնեշը վերականգնելու եւ մրցուղին մաքրելու նպատակով: Մագնուսենը լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն բոլիդն արդեն պիտանի չէր մրցարշավը շարունակելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով