17:15  ,  28 օգոստոսի, 2016

Կոնտեն դեմ չէ Ֆաբրեգասի տեղափոխությանը «Յուվենտուս»

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մինչեւ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է հայտնել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսում», որը ֆրանսիայի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հեռանալուց հետո փնտրում է միջին գծի խաղացողի:

«Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կողմ է Ֆաբրեգասի տեղափոխությանը, քանի որ ֆուտբոլիստը տեղ չի գտնում իտալացի մասնագետի մարտավարական դասավորություններում եւ չի հայտնվում մեկնարկային կազմում, հաղորդում է football-italia-ն:

Ֆաբրեգասի տրանսֆերի գինը կարող է հասել 45 միլիոն ֆունտ ստերլինգի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում