12:43  ,  28 օգոստոսի, 2016

ՄԼՍ. Դավիթ Արշակյանի նորամուտի խաղում «Չիկագո Ֆայրը» պարտվեց՝ 2:6

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը նորամուտը նշեց հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի առաջնությունում: ԱՄՆ-ի «Չիկագո Ֆայրի» կազմում Դավիթ Արշակյանը մասնակցեց «ԴիՍի Յունյաթեդի» դեմ հանդիպմանը՝ փոխարինամն դուրս գալով 56-րդ րոպեին:

«Չիկագո Ֆայրը» պարտվեց 2:6 հաշվով եւ 23 միավորով եզրափակում է կանոնավոր առաջնության Արեւելյան գոտու մրցաշարային աղյուսակը:

Երեւանի «Միկայի» նախկին ֆուտբոլիստն ԱՄՆ է տեղափոխվել «Տրակայից», որի կազմում խաղում էր 2014-ից եւ Լիտվայի նախորդ առաջնությունում դարձել էր 25 գոլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում