11:15  ,  28 օգոստոսի, 2016

«Յուվենտուսի» հարձակվողը տեղափոխվեց «Վեստ Հեմ»

Անգլիական «Վեստ Հեմի» սեփականատեր Ջեք Սալիվանը Թվիթերում արած գրառումով հաստատել է իտալական «Յուվենտուսի» հարձակվող Սիմոնե Ձաձայի տեղափոխությունը Անգլիայի Պրեմյեր լիգա:

«Ձաձայի հետ պայմանագիրը կնքված է: Բոլոր մանրամասները կլինեն վաղը»,- գրել է Սալիվանը:

«Յուվենտուսը» Ձաձայի տրանսֆերից կստանա 25 միլիոն եվրո: Իտալիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը «Վեստ Հեմում» կլինի 3.5 միլիոն եվրո: Պայմանագիրը հինգ տարով է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում