10:25  ,  28 օգոստոսի, 2016

Զինեդին Զիդան. Խամես Ռոդրիգեսը կմնա «Ռեալում»

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Սելտայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը չի հեռանա թիմից:

«Խամես Ռոդրիգեսը հրաշալի մտավ խաղի մեջ եւ ակտիվացրեց այն: Նա կմնա ակումբում: «Սելտան» շատ լավ թիմ է: Կես ուժով խաղալով հնարավոր չէ հաղթել նրանց: Մենք պայքարեցինք մինչեւ վերջ եւ կարողացան հասնել հաղթանակի: Ուրախ եմ, որ վաստակեցինք երեք միավոր: Բոլոր փոփոխությունները խաղի ընթացքը փոխելու համար էին, եւ փոխարինողները կարողացան հասնել նպատակին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալը» «Սելտային» հաղթել է 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում