00:46  ,  28 օգոստոսի, 2016

«Նապոլին» գոլառատ խաղում հաղթեց «Միլանին», ինքնագոլ, 2 կարմիր քարտ

Իտալական A Սերիայի երկրորդ տուրում «Նապոլին» տանը դժվարին հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ՝ 4:2:

Նեապոլում կայացած խաղում դաշտի տերերը լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի դուբլի շնորհիվ ընդմիջման գնացին 2 գոլի առավելությամբ, սակայն երկրորդ խաղակեսի սկզբնամասում միլանցիները 4 րոպեում խփեցին 2 տպավորիչ գոլ եւ հավասարեցրին հաշիվը: 74-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը դարձյալ առաջ մղեց «Նապոլիին», իսկ 9 ֆուտբոլիստներով մնացած «Միլանն» ավելացված ժամանակում դարձավ նաեւ ինքնագոլի հեղինակ:

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Նապոլի» - «Միլան»՝ 4:2

Արկադիուշ Միլիկ, 18, 33, Խոսե Կալյեխոն, 74, Ալեսիո Ռոմանյոլի, 90+4 (ինքնագոլ) – Մ՛Բայե Նիանգ, 51, Սուսո, 55

Հեռացումներ՝ Յուրայ Կուցկա, 77, Մ՛Բայե Նիանգ, 87 (երկուսն էլ՝ «Միլան»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում