00:37  ,  28 օգոստոսի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Թիմային ոգի եւ հզոր հաղթանակ (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Հալ Սիթիի» նկատմամբ արտագնա հաղթանակին Անգլիայի առաջնության երրորդ տուրում:

«Երբեք մի հանձնվիր: Թիմային ոգի եւ հզոր հաղթանակ: Շնորհակալություն ֆանատներին: Դուք հրաշալի եք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Հալ Սիթիի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» միակ եւ հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել էր անգլիացի 18-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով