00:25  ,  28 օգոստոսի, 2016

Մոուրինյո. Վերջնամասում հաղթանակ կորզելն այլ հաճույք է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Հալ Սիթիի» նկատմամբ արտագնա հաղթանակը Պրեմյեր լիգայի երրորդ տուրում:

«Մենք արժանի էինք ավելի հանգիստ ու վստահ հաղթանակի: Մյուս կողմից, վերջնամասում հաղթանակ կորզելն այլ հաճույք է: Երկրորդ խաղակեսում կարծես պայքարեինք պատի դեմ: Մեր թիմն ունի զարմանալի մտածելակերպ, պայքարեցինք մինչեւ վերջ եւ հասանք մեր ուզածին:

Ամեն օր իմ խաղացողներին ասում եմ, որ պետք է խաղադաշտ դուրս գալ միայն հաղթանակի ձգտումով: Հասկանում ենք, որ կլինեն նաեւ պարտություններ, սակայն միշտ պետք է տրամադրվել հաղթանակի: Մենք ցանկանում ենք չեմպիոն դառնալ: Չենք ցանկանում մրցաշրջանը սկսել լավ, այլ ցանկանում ենք լավ ավարտել այն:

Ինչ վերաբերում է Մարկուս Ռեշֆորդին, նա կունենա շատ հնարավորություններ: Նա նոր խնդիրներ է առաջացնում մրցակիցների համար, եւ շատ ուրախ եմ նրա համար»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել էր փոխարինման դուրս եկած անգլիացի 18-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս