23:20  ,  27 օգոստոսի, 2016

«Միլանը» վարձակալել է «Չելսիի» կիսապաշտպանին (ֆոտո)

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Պաշալիչը տեղափոխվել է «Միլան»: Իտալական ակումբը մեկ տարով վարձակալել է 21-ամյա ֆուտբոլիստին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին», հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ վարձակալության համար «Միլանը» կվճարի 1 միլիոն եվրո, սակայն չի ունենա նրան ձեռք բերելու առաջնային իրավունք: Նախորդ մրցաշրջանում Պաշալիչը վարձավճարով խաղում էր «Մոնակոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում