20:51  ,  27 օգոստոսի, 2016

«Արարատը» եւ «Փյունիկը» բաժանվեցին խաղաղությամբ

«Արարատը» եւ «Փյունիկը» գոլազուրկ ոչ ոքիով բաժանվեցին ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի չորրորդ տուրում: Խաղը կայացավ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, որտեղ դաշտի տերն արարտցիներն էին:

«Արարատը» դեռ հաղթանակ չի տարել Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ եւ 1 միավորով հետնապահն է: «Փյունիկը» վաստակեց 4 միավոր եւ հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանին», որն օգոստոսի 28-ին կհյուրընկալվի «Բանանցին»:

Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր

Օգոստոսի 27

«Արարատ» - «Փյունիկ»՝ 0:0

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 2:2

Գագիկ Դաղբաշյան (ինքնագոլ) 16, Վիուլեն Այվազյան, 45 - Իրակլի Կվեկվեսկիրի, 47, Ալեքսանդր Տասիչ, 62

Օգոստոսի 28

«Բանանց» - «Գանձասար-Կապան»՝ 17:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում