20:03  ,  27 օգոստոսի, 2016

Արթուր Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը կատարել են «Շիրակ» - «Ալաշկերտ» խաղի առաջին հարվածը

Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու փոխչեմպիոն Գոռ Մինասյանը ներկա են եղել «Ալաշկերտի» ու «Շիրակի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի չորրորդ տուրի խաղին, որն ավարտվել էր 2:2 հաշվով:

Գյումրիում կայացած հանդիպման առաջին հարվածը կատարել են հենց գյումրեցի մարզիկները, որոնք նաեւ նվեր են ստացել «Շիրակի» մարզաշապիկներ: Գյումրիի քաղաքային ստադիոնում փակցված է Արթուր Ալեքսանյանի եւ Գոռ Մինասյանի լուսանկարներով մեծ պաստառներ:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում, իսկ Մինասյանն արծաթե մեդալ էր նվաճել ծանրամարտի գերծանր քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում