19:53  ,  27 օգոստոսի, 2016

«Չելսին», «Արսենալն» ու «Լեսթերը» հաղթանակներ տարան

Անգլիական Պրեմյեր լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Լեսթերը» տանը 2:1 հաշվով հաղթեց «Սուոնսիին»: 2:0 հաշվի ժամանակ լեսթերցիները վրիպեցին 11 մետրանոցից, իսկ հյուրերը վերջնամասում կրճատեցին հաշիվը, բայց ավելին անել չհաջողվեց: «Լեսթերն» առաջին հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում:

«Չելսին» Լոնդոնում 3:0 հաշվով պարտության մատնեց «Բարնլիին», իսկ «Արսենալն» առաջին խաղակեսում խփած 3 գոլերի շնորհիվ արտագնա հաղթանակ տարավ «Ուոթֆորդի» նկատմամբ՝ 3:1:

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Չելսի» - «Բարնլի»՝ 3:0

Էդեն Ազար, 9, Վիլիան, 41, Վիկտոր Մոզես, 89

«Ուոթֆորդ» - «Արսենալ»՝ 1:3

Ռոբերտո Պերեյրա, 57 – Սանտի Կասորլա, 9 (11մ), Ալիքսիս Սանչես, 40, Մեսութ Օզիլ, 45+1

«Լեսթեր» - «Սուոնսի»՝ 2:1

Ջեյմի Վարդի, 32, Ուես Մորգան, 52 – Լերոյ Ֆեր, 81

Չիրացված 11 մետրանոց՝ Ռիհադ Մահրեզ, 56 («Լեսթեր»)

«Սաութհեմփթոն» - «Սանդերլենդ»՝ 1:1

Ջեյ Ռոդրիգես, 85 – Ջերմեյն Դեֆո, 80 (11մ)

«Քրիսթալ Փելաս» - «Բորնմութ»՝ 1:1

Սքոթ Դան, 90+3 - Ջոշուա Քինգ, 11

Չիրացված 11 մետրանոց՝ Յոան Կաբայ, 19 («Քրիսթալ Փելաս»)

«Էվերտոն» - «Սթոք Սիթի»՝ 1:0

Լեյթոն Բեյնս, 51 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում