18:49  ,  27 օգոստոսի, 2016

«Շիրակը» չպահպանեց 2 գոլի առավելությունն «Ալաշկերտի» դեմ խաղում

Հայաստանի Բարձրագույն խմբի չորրորդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» Գյումրիում մարտական ոչ ոքի խաղաց «Շիրակի» հետ՝ 2:2:

Առաջին խաղակեսից հետո գյումրեցիները հաղթում էին 2:0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո «Ալաշկերտը» լեգեոնականների գոլերի շնորհիվ խուսափեց պարտությունից:

Օրվա մյուս խաղում հետնապահ «Արարատը» կընդունի «Փյունիկին»:

Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 2:2

Գագիկ Դաղբաշյան (ինքնագոլ) 16, Վիուլեն Այվազյան, 45 - Իրակլի Կվեկվեսկիրի, 47, Ալեքսանդր Տասիչ, 62

«Արարատ» - «Փյունիկ»՝ 19:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում