16:20  ,  27 օգոստոսի, 2016

«Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» իմացան մրցակիցներին Գերմանիայի Գավաթում

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկությունում կայացել է 1/16 եզրափակիչի վիճակահանությունը, փոխանցում է Bundesliga Spotlight-ը:

Գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիային» բաժին է հասել «Աուգսբուրգը», իսկ Դորտմունդի «Բորուսիան» կհանդիպի Բեռլինի «Ունիոնին»:

1/16 եզրափակիչի խաղերը կկայանան հոկտեմբերի 25-ին ու 26-ին:

Գերմանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Աստորիա Վալդորֆ» - «Դարմշտադտ»

«Հալեշեր» - «Համբուրգ»

«Լոտե» - «Բայեր»

«Նյուրնբերգ» - «Շալկե»

«Հանովեր» - «Ֆորտունա»

«Քյոլն» - «Հոֆենհայմ»

«Բավարիա» - «Աուգսբուրգ»

«Այնտրախտ Ֆ.» - «Ինգոլշտադտ»

«Բորուսիա Դ.» - «Ունիոն»

«Ֆրայբուրգ» - «Զանդհաուզեն»

«Հանդենհայմ» - «Վոլֆսբուրգ»

«Սանկտ-Պաուլի» - «Հերտա»

«Բորուսիա Մ.» - «Շտուտգարտ»

«Գրոյտեր Ֆյուրտ» - «Մայնց»

«Վյուրցբուրգեր Կիկերս» - «Մյունխեն-1860»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում