11:24  ,  27 օգոստոսի, 2016

«Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին մարզիչը տեղափոխվեց Չինաստան

Մադրիդի «Ռեալի» ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին գլխավորել է չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունը», հաղորդում է ակումբի կայքը:

Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: «Հեբեյ Չայնա Ֆորչունը» Չինաստանի առաջնության 23-րդ տուրից հետո 35 միավորով 5-րդ տեղում է:

Չիլիացի մասնագետ Մանուել Պելեգրինիի նախորդ աշխատավայրն էր «Մանչեսթեր Սիթին», որը նա գլխավորեց 2013-2016-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում