10:20  ,  27 օգոստոսի, 2016

US Open. Կարեն Խաչանովը հաղթահարեց որակավորման փուլը, Ալեքսանդր Սարկիսյանը լքեց պայքերը

Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը նվաճեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության հիմնական մրցաշարի ուղեգիր: Որակավորման վերջին՝ երրորդ փուլում 20-ամյա թենիսիստը 3 սեթում ուժեղ գտնվեց հարավաֆրիկացի Նոահ Ռուբիից՝ 6:3, 4:6, 6:4:

US Open-ի առաջին շրջանում օգոտսոսի 29-ին Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի իտալացի Թոմաս Ֆաբիանոն:

ԱՄՆ-ը ներկայացնող Ալեքսանդր Սարկիսյանը չկարողացավ հաղթահարել որոկավորման վերջին փուլը եւ լքեց պայքարը: Նրա ճանապարհին կանգնեց բրազիլացի Գիլերմե Կլեզարը, որը հաղթեց 6:4, 6:3 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում