23:44  ,  26 օգոստոսի, 2016

Բելառուս - Հայաստան՝ 2:2

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն արտագնա ընկերական հանդիպում է անցկացրել Բելառուսի Մ-17 հավաքականի հետ: Գրանցվել է ոչ ոքի՝ 2:2:

Հայաստանի հավաքականի կազմում աչքի են ընկել Ժիրայր Շաղոյանն ու Էրիկ Ազիզյանը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի եւ Բելառուսի Մ-17 հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն նաեւ օգոստոսի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում