23:16  ,  26 օգոստոսի, 2016

«Ռեալը» Պեպեին ու Մոդրիչին հայտավորել է «Սելտայի» դեմ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 19 խաղացողի է հայտավորել Վիգոյի «Սելտայի» դեմ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի խաղին: Կազմ են վերադարձել պորտուգալացի պաշտպան Պեպեն ու խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որոնք վնասվածքների պատճառով բաց էին թողել «Ռեալ Սոսյեդադի» դեմ առաջին տուրի հանդիպումը («Ռեալը» հաղթել էր 3:0 հաշվով):

Արքայական թիմին դեռ չեն կարող օգնել վնասվածքներ ունեցող Կրիշտիանու Ռոնալդուն, Կեյլոր Նավասը, Իսկոն եւ Քարիմ Բենզեման:

Օգոստոսի 27-ին կայանալիք «Ռեալ» - «Սելտա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում