22:44  ,  26 օգոստոսի, 2016

Շվայնշտայգերը վերջին անգամ հրավեր է ստացել Գերմանիայի հավաքականից

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Ֆինլանդիայի եւ Նորվեգիայի դեմ առաջիկա հանդիպումներին: Վերջին անգամ թիմ է հրավիրվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, որի համար Ֆինլանդիայի հետ խաղը կլինի հրաժեշտի հանդիպում ազգային հավաքականում:

Թիմ են ընդգրկվել Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ Մաքս Մեյերը, Յուլիան Բրանդտը եւ Նիկլաս Զյուլեն:

Դարպասապահներ. Բերնդ Լենո («Բայեր»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա»):

Պաշտպաններ. Էմրե Ջան («Լիվերպուլ»), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Բենեդիկտ Հյովեդես («Շալկե»), Մատս Հումելս («Բավարիա»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Շկոդրան Մուստաֆի («Վալենսիա»), Նիկլաս Զյուլե («Հոֆենհայմ»), Ջոնաթան Տա («Բայեր»):

Կիսապաշտպաններ. Քարիմ Բելարաբի («Բայեր»), Յուլիան Բրանդտ («Բայեր»), Յուլիան Դրաքսլեր («Վոլֆսբուրգ»), Սամի Խեդիրա («Յուվենտուս»), Տոնի Կրոս («Ռեալ»), Մաքս Մեյեր («Շալկե»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Անդրե Շյուրլե («Բորուսիա Դ.»), Բաստիան Շվեյնշտայգեր («Մանչեսթեր Յունայթեդ»), Յուլիան Վայգլ («Բորուսիա Դ.»):

Հարձակվողներ. Մարիո Գյոտցե («Բորուսիա Դ.»), Կեւին Ֆոլանդ («Բայեր»):

Ֆինլանդիայի հետ ընկերական հանդիպումը գերմանացիները կանցկացնեն օգոստոսի 31-ին, իսկ աշխարհի առաջնության ընտրական առաջին խաղը Նորվեգիայի հետ սեպտեմբերի 4-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում