22:03  ,  26 օգոստոսի, 2016

Ռիոյի օլիմպիական չեմպիոնը նվեր է ստացել 1 կգ ոսկի

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, բրազիլացի ձողացատկորդ Տիագո դա Սիլվան իր նախկին ակումբից նվեր է ստացել 1 կգ ոսկե ձուլակտոր, հաղորդում է globoesporte-ն:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Դա Սիլվա չեմպիոնի տիտղոսը նվաճեց օլիմպիական ռեկորդով՝ 6,03 մետր: Նա հետ թողեց գլխավոր ֆավորիտ, ֆրանսիացի Ռենո Լավիլենիին:

Դա Սիլվան պատմության մեջ առաջին բրազիլացին է, որը օլիմպիական չեմպիոն է դառնում ձողացատկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում