19:05  ,  26 օգոստոսի, 2016

Ռիոյի օլիմպիական չեմպիոնը վաճառել է Պուտինի նվիրած BMW X6-ը

Ռիոյի Օլիմպիական խաղերի ռուսաստանցի չեմպիոններից մեկը auto.ru-ի միջոցով վաճառել է Վլադիմիր Պուտինի նվիրած BMW X6-ը, որը ստացել էր օգոստոսի 25-ին Կրեմլում, հաղորդում է lenta.ru-ն: Ավտոմեքենայի գինը 71 906 դոլար է: 

Վաճառքի հայտարարությունում նշված է, որ «1 կմ վազքով ավտոմեքենան նվիրել է Պուտինը Ռիոյում նվաճած օլիմպիական ոսկե մեդալի համար»:

Հայտնի է դարձել, որ ավտոմեքենան վաճառել է Ռուսաստանի գեղալողի հավաքականի աղջիկներից մեկը, որը ավտոմեքենա վարել չգիտի:

Ռուսաստանի օլիմպիական թիմի չեմպիոնները Ռուսաստանի օլիմպիականների աջակցության հիմնադրամից նվեր էին ստացել BMW X6, փոխչեմպիոնները՝ BMW X4, բրոնզե մեդալակիրները՝ BMW X3 ավտոմեքենաներ, որոնք հավաքված են Կալինինգրադի «Ավտոտոր» գործարանում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում