Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու չի կարող գլխավոր թիմում պահել գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին:
«Չեմ ասում, թե հնարավոր չէ, բայց շատ բարդ կլինի տեղ գտնել խաղադաշտում Շվայնշտայգերի համար, քանի որ մեր կազմում են Պոգբան, Էրերան, Ֆելաինին, Քարիկը եւ Շնեյդերլենը: Մենք հինգ խաղացող ունենք երկու դիրքում: Դժվար կլինի անել այնպես, որ Բաստիանը խաղալու հնարավորություն ունենա: Բայց կարծում եմ՝ մեզ հանգիստ շաբաթ է սպասվում: Ես գոհ եմ կազմից, եւ առք ու վաճառքի համար ուղղաթիռներ չենք սպասում»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
32-ամյա Շվայնշտայգերը հայտարարել էր, որ «Բավարիայից» եւ «Մանչեսթեր Յունայթեդից» հետո այլ եվրոպական ակումբում հանդես չի գա: Խոսքն ավելի ցածր մակարդակի թիմերի մասին է: Առաջատար ակումբներից Շվայնշտայգերի ծառայություններով չեն հետաքրքրվում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում