15:33  ,  26 օգոստոսի, 2016

Թիերի Անրին՝ Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում

Ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրին ընդգրկվել է ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Այդ մասին ասուլիսում հատնել է Բելգիայի թիմի գործադիր տնօրեն Քրիս վան Պույվելդը:

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը կզբաղեցնի Բելգիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի երկրորդ օգնականի պաշտոնը, գրում է Goal.com-ը:

Նախորդ մրցաշրջանում 39-ամյա Անրին աշխատում էր «Արսենալի» ակադեմիայում եւ ֆուտբոլային փորձագետ էր Sky Sports ալիքում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում