14:49  ,  26 օգոստոսի, 2016

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հրապարակել է թիմի կազմը սեպտեմբերի 6-ին կայանալիք Բուլղարիայի դեմ Եվրոպայի 2017թ. առաջնության ընտրական խաղի համար: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը թիմը հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլային ակադեմիայում, որտեղ սեպտեմբերի 2-ին ընկերական խաղում կմրցի նաեւ Իրաքը ներկայացնող «Զախո» թիմի հետ:

Դարպասապահներ

Անատոլի Այվազով, «Շիրակ»

Արման Մելիքսեթյան, «Արարատ»                                

Հենրի Ավագյան, «Բանանց»

Պաշտպաններ

Արամ Շահնազարյան, «Փյունիկ»                                

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Ռոբերտ Հակոբյան, «Փյունիկ»

Սերոբ Գրիգորյան, «Փյունիկ»

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»

Համլետ Ասոյան, «Գանձասար-Կապան»

Գեւորգ Խուլոյան, «Բանանց»

Գոռ Աղբալյան, «Հերակլես» (Հոլանդիա)

Կիսապաշտպաններ

Վահագն Հայրապետյան, «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան, «Փյունիկ»                                

Հակոբ Հակոբյան, «Բանանց»

Ալեքսանդր Հովհաննիսյան, «Բանանց»

Մհեր Սահակյան, «Արարատ»

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Հայկ Գալստյան, «Բոխում» (Գերմանիա)

Արտյոմ Սիմոնյան, «Ցյուրիխ» (Շվեյցարիա)

Դավիթ Մարտիրոսյան, «Տեպլիցե»  (Չեխիա)

Հարձակվողներ

Վիուլեն Այվազյան, «Շիրակ»

Ռազմիկ Հակոբյան, «Փյունիկ»

Էրիկ Պետրոսյան, «Փյունիկ»

Դավիթ Արշակյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

Անատոլի Այվազովը Հայաստանի երիտասարդական հավաքականին կմիանա սեպտեմբերի 5-ին՝ ազգային հավաքականի հանդիպումներից հետո: Հնարավոր է՝ Հայաստանի Մ-21 հավաքականին միանան նաեւ Գոռ Մալաքյանը եւ Դավիթ Արշակյանը, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով