15:05  ,  26 օգոստոսի, 2016

Իսպանիայի հավաքականի կազմն՝ առանց Կասիլյասի (ֆոտո)

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հրապարակել է թիմի կազմը Բելգիայի դեմ ընկերական խաղի ու Լիխտենշտեյնի հետ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական հանդիպման համար:

49-ամյա մասնագետը հավաքական չի հրավիրել պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասին, որին փոխարինել է Լոնդոնի «Վեստ Հեմի» ներկայացուցիչ Ադրիանը, փոխանցում է Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում