13:07  ,  26 օգոստոսի, 2016

Ռոնալդուի պատասխանը Պիկեին (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի թվիթերյան գրառմանն Արքայական ակումբի վերաբերյալ: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից առաջ ծաղրել էր «Ռեալին»՝ ակնարկելով մադրիդցիների անցած չեմպիոնական ուղին Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում:

«Դե ինչ, ես չեմ պատասխանի: Պիկեին միայն կասեմ, որ նա կարող է գնահատել իմ նոր հրապարակումը շատ գեղեցիկ լուսանկարով»,- Պորտուգալիայի հավաքականի ավագի խոսքը մեջբերում է Goal.com-ը՝ տեղադրելով Եվրոպայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակով լուսանկար:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել էր Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում