12:46  ,  26 օգոստոսի, 2016

Դավիթ Արշակյանը «Չիկագո Ֆայրում» կխաղա 10 համարով (ֆոտո)

MLS-ում հանդես եկող «Չիկագո Ֆայրի» նորեկ Դավիթ Արշակյանն ամերիկյան ակումբում կխաղա 10 համարի մարզաշապիկով: Այդ մասին 22-ամյա հարձակվողը հայտնել է Instagram-ում՝ տեղադրելով լուսանկար:

Դավիթ Արշակյանն արդեն ստացել է ԱՄՆ-ի աշխատանքային վիզա եւ միացել է «Չիկագո Ֆայրին», որի հետ վերջերս կնքել էր 3 տարվա պայմանագիր: «Չիկագո Ֆայրը» MLS-ում հաջորդ խաղն անցկացնելու է օգոստոսի 27-ի գիշերը՝ հյուրընկալվելով «Դի Սի Յունայթեդին»:

Երեւանի «Միկայի» նախկին ֆուտբոլիստն ԱՄՆ է տեղափոխվել «Տրակայից», որի կազմում խաղում էր 2014-ից եւ Լիտվայի նախորդ առաջնությունում դարձել էր 25 գոլի հեղինակ: 

#locker#room#first#training#with#new#team#chicago#fire

A photo posted by Давид Аршакян (@david_arshakian10) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում