13:21  ,  27 օգոստոսի, 2016

«Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ». Բուքմեյքերների կարծիքը

Անգլիական Պրեմյեր լիգայի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Հալ Սիթիին»:

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Ժոզե Մոուրինյոյի թիմին, որի հաղթանակի համար սահմանել է 1.50 գործակից: «Հալ Սիթիի» հաղթանակն ունի 8.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.75:

Օգոստոսի 27-ին կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 20:30-ին: «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը «Բորնմութի» եւ «Սաութհեմփթոնի» դեմ Պրեմյեր լիգայի նախորդ 2 տուրերի խաղերում փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին: Սպասվում է, որ «Հալ Սիթիի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը լինելու է մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում