11:10  ,  26 օգոստոսի, 2016

Լա Լիգայի լեգենդների թիմը հաղթել է Իրանում (ֆոտո)

Իսպանական Լա Լիգայի լեգենդների թիմը Թեհրանում ընկերական խաղ է անցկացրել Իրանի առաջնության նախկին աստղերի թիմի հետ եւ հաղթել 4:1 հաշվով: Խաղը կայացել է «Ազադի» ստադիոնում, որը հյուրընկալում է 95 հազար երկրպագու:

Իսպանական թիմից մեկական անգամ աչքի են ընկել Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողներ Ֆերնանդո Մորյենտեսն ու Ռուբեն դե լա Ռեդը, անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Լուիս Գարսիան ու «Դեպորտիվոյի» նախկին ենթահարձակվող Ալբերտ Լուկեն:

Ընկերական խաղ

Լա Լիգայի լեգենդներ - Իրանի առաջնության նախկին աստղեր՝ 4:1

Լուիս Գարսիա, 26, Ֆերնանդո Մորյենտես, 37, Ռուբեն դե լա Ռեդ, 40, Ալբերտ Լուկե, 70 – Ռեզա Էնայատի, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում