10:15  ,  26 օգոստոսի, 2016

Պրեմյեր լիգայի ակումբները սահմանեցին ռեկորդ՝ իրականացնելով 1 միլիարդ եվրոյի տրանսֆեր

Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբներն ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ շաբաթ առաջ ռեկորդ են սահմանել ֆուտբոլիստներ ձեռք բերելու ցուցանիշով, գրում է AFP-ն:

«Բարսելոնայի» չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոյի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունից հետո Պրեմյեր լիգայի ակումբները հատեցին մեկ միլիարդ եվրոյի (880 միլիոն ֆունտ ստերլինգ) սահմանագիծն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Նախորդ ռեկորդը եւս պատկանում էր Պրեմյեր լիգայի ակումբներին, որոնք 870 միլիոն ֆունտի տրանսֆեր էին իրականցրել 2015-ի ամռանը: Սպասվում է, որ մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելն այդ գումարն ավելանալու է: Այս ամռանը տրանսֆերային շուկայում ամենաակտիվը «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդն» են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում