21:11  ,  25 օգոստոսի, 2016

Կրիշտիանու Ռոնալդուն՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Եվրոպայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Մոնակոյում, Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից հետո:

Լավագույն եռյակում ընդգրկվել էին նաեւ Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը եւ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Lավագույն տասնյակում տեղ էին գտել նաեւ՝ Լուիս Սուարեսը («Բարսելոնա», Ուրուգվայ), Լիոնել Մեսին («Բարսելոնա», Արգենտինա), Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս», Իտալիա), Պեպեն («Ռեալ», Պորտուգալիա), Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա), Տոնի Կրոսը («Ռեալ», Գերմանիա) եւ Թոմաս Մյուլերը («Բավարիա», Գերմանիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում