22:09  ,  25 օգոստոսի, 2016

Դավիթ Արշակյանն ԱՄՆ-ում միացել է «Չիկագո Ֆայրին»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը ստացել է ԱՄՆ-ի աշխատանքային վիզա եւ միացել է ՄԼՍ-ի «Չիկագո Ֆայր» ակումբին, որի հետ պայմանագիր էր կնքել, հաղորդում է chicagonow.com-ը:

22-ամյա ֆուտբոլիստը կարող է մասնակցել օգոստոսի 27-ին կայանալիք «Դի Սի Յունայթեդի» դեմ ՄԼՍ-ի հերթական տուրի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Արշակյանը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից՝ Չեխիայի դեմ օգոստոսի 31-ին կայանալիք ընկերական խաղին եւ սեպտեմբերի 4-ին Դանիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպմանը:

Դավիթ Արշակյանը Լիտվայի «Տրակայից» է տեղափոխվել ՄԼՍ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում