21:50  ,  25 օգոստոսի, 2016

Չեխիայի հավաքականի կազմը՝ Հայաստանի դեմ

Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կարել Յարոլիմը հրապարակել է թիմի ընդլայնված կազմը Հայաստանի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեմ առաջիկա հանդիպումներին, հաղորդում է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Դարպասապահ. Դրոբնի («Վերդեր»), Կուբեկ («Սպարտա»), Վացլիկ («Բազել»):

Պաշտպաններ. Գեբրե Սելասիե («Վերդեր»), Կադերաբեկ («Հոֆենհայմ»), Կադլեց («Սպարտա»), Կալաս («Ֆուլհեմ»), Պուդիլ («Շեֆիլդ Ուենսդեյ»), Սիկորա («Սլովան»), Նովակ («Միտյուլանդ»), Պոկորնի («Վիկտորիա»), Սուխի («Բազել»):

Կիսապաշտպաններ. Դարիդա («Հերտա»), Ֆրիդեկ, Շուրալ, Դոչկալ (բոլորը՝ «Սպարտա»), Կոպից («Վիկտորիա»), Կրեյչի («Բոլոնիա»), Պավելկա («Կասիմփաշա»), Սկալակ («Բրայտոն Էդն Հոուվ Ալբիոն»), Ռադա («Մլադա»):

Հարձակվողներ. Կադլեց («Միտյուլանդ»), Նեցիդ («Բուրսասպոր»), Շկոդա («Սլավիա»), Վիդրա («Ուոթֆորդ»):

Չեխիա - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31-ին, աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիա - Հյուսիսային Իռլանդիա հանդիպումը սեպտեմբերի 4-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում