18:45  ,  25 օգոստոսի, 2016

Կլաուդիո Բրավոն պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Սիթիի» հետ

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց 33-ամյա չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոյի հետ չորս տարվա պայմանագիր կնքելու մասին:

«Կլաուդիոն տաղանդավոր դարպասապահ է եւ մեծ ձեռքբերում մեր ակումբի համար: Այժմ նա ուժերի ծաղկուն շրջանում է, ունի ուժեղագույն մրցակիցների հետ պայքարի հսկայական փորձ եւ առաջատարի որակներ»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Բրավոն 2014-ից «Ռեալ Սոսյեդադից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն: Անգլիական ակումբի նորեկը Չիլիի հավաքականի հետ դարձել է Ամերիկայի կրկնակի գավաթակիր: Նա Չիլիի ազգային թիմի ավագն է եւ անցկացրել է 106 հանդիպում:

Բրավոյի տրանսֆերի արժեքը 18 միլիոն եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում